ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի ժամ է` հարսը սպասում է. տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք ոտքով անցնում այդ հատվածը։
Նշանդրեքի գնացողներն ասացին, որ Նոյեմբերյանից են գալիս, արդեն քանի ժամ է` հարսը սպասում է իրենց։
Հարցին, թե միանում են տավուշցիների պահանջին, նրանցից մեկը հակիրճ պատասխան տվեց. «Իհարկե»։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մատով չխոսաս». տավուշցին՝ Վահե Ղազարյանին
Կիրանցում լարված իրավիճակ էր ստեղծվել։ Վիճաբանություն տեղի ունեցավ ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Տավուշում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, որը վաղ առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա». Վահե Ղազարյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղ է ժամանել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:Հիշեցնենք՝ գյուղացիները փակել են ճանապարհը եւ հրաժարվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին քամիներ՝ Թուրքիայում. կան տուժածներ
Թուրքիայում մոլեգնում է վատ եղանակը, հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը։ Իզմիրում սկսել է տորնադո ձևավորվել, իսկ Չանկ...