Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան. թաքնված է եղել սպորտային կոշիկի մեջ
Ապրիլի 13-ին՝ ժամը 11:10-ին, Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:
Այս մասին հայտնել է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:
Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տանը, կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:
ԲԿ-ն հիշեցնում է՝ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը
Ներքին գործերի նախարարությունը հերքում է ոստիկանությանում մոբիլիզացիա հայտարարելու մասին տեղեկությունը։ «Արմենպրես»-ի հե...
Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է, հորդորում են օգտվել այլ ճանապարհից
Այսօր ավելի վաղ հայտնել էինք Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի մասնակի փլուզման մասին։Փլուզման հետևանքով կ...
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում այս պահին հավաք է տեղի ունենում
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում այս պահին հավաք է տեղի ունենում:Հավաքին մեծ թվով մասնակիցներ են ժամանել մայ...
Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը շտապ վիրահատական միջամտությունից հետո իրեն լավ է զգում
Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովի որդին եւ կատուների թատրոնի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Կուկլաչովը, հայտնել է սրտ...