Անզուսպ է և անընդունելի. Պեսկովը` Նավալնիի մահվան վերաբերյալ արևմտյան գործիչների հայտարարությունների մասին

Մոսկվան անզուսպ և անընդունելի է համարում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


 «Արևմտյան երկրների հայտարարությունները միանգամայն ակնհայտ են: ... մահվան պատճառների մասին տեղեկություններ չկան, և նման հայտարարություններ են արվում, ակնհայտորեն, դրանք բացարձակ անզուսպ են, մենք համարում ենք բացարձակապես անընդունելի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալի բաժնի տվյալներով՝ ուրբաթ օրը զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել։ RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ դատապարտյալի մահվան պատճառը թրոմբն է։ Մահվան ստույգ պատճառները պարզվում են։