Էկո վանդալներն Իտալիայում մշակութային արժեքներին վնաս պատճառելու համար հսկայական տուգանքներ կվճարեն
Սելֆի՝ մեքենայի արժեքի համապատասխան: Իտալիայում մշակութային արժեքներին վնաս պատճառելու համար հսկայական տուգանքներ են վճարելու:
Ամբողջ աշխարհի թանգարաններին ու հուշարձաններին նոր պատուհաս է սպառնում. անունը էկո-վանդալներ են: Իտալիան առաջինն էր Եվրոպայում, որը կտրուկ ավելացրեց տուգանքները նման «ներկայացումների» համար։
Փետրվարի 8-ից դրանք ուժի մեջ կմտնեն, և վանդալները ստիպված կլինեն գանձապետարան վճարել մի գումար, որի դիմաց կարելի է լավ մեքենա գնել։
Նոր տուգանքը կազմում է 20 000-ից մինչև 60 000 եվրո՝ նախկին 1500 - 15 հազար եվրոյի փոխարեն։ Եվ սա չի ներառում վերականգնման ծախսերը: Բացի այդ, էկո վանդալներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։

Ավելին, նրանք, ովքեր սիրում են սելֆի անել և լուսանկարվել հնագույն արձանների վրա նստած կամ գրկած, նույնպես տուգանվելու են։
Նոր օրենքն ունի մի հետաքրքիր դրույթ, ըստ որի՝ «մշակութային արժեքների օգտագործումը դրա պատմական կամ գեղարվեստական բնույթին անհամատեղելի նպատակներով» նույնպես հանցագործություն է։ Պատժամիջոցը, 10.000-ից մինչև 40.000 եվրո է, իսկ կալանքի դրույթ չկա։
Նմանատիպ հոդվածներ
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է. պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Պն...
Հանրապետության մի շարք հատվածներում տեղում է ձյուն. ՆԳՆ փրկարար ծառայություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «...
Հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5...
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հայկական կողմն հաստատում չունի «սահմանն ապօրինի հատած» և Ադրբեջանում ձերբակալված Չեխիայի քաղաքացու մասին
Հայկական կողմն այս պահին որևէ հաստատում չունի՝ երեկ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկության մասին, թե Չեխիայի ք...