ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում կիբերհանցագործությամբ զբաղվող անդրազգային կազմակերպություն է բացահայտվել. ոստիկանություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս 2023 թ. սկզբին: Ըստ տեղեկությունների` Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող գրասենյակային նշանակության տարածքներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»:
Հանցավոր մեխանիզմի բացահայտման նպատակով գործի դրվեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի գրեթե ողջ զինանոցը: Որոշիչ էր նաև միջազգային համագործակցությունը եվրոպական պետությունների իրավապահ կառույցների հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, հանցավոր սխեմայում ներգրավված էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ:
Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց, նրանց կեղծանունների, գործի բնույթի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններում դերաբաշխման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` Հայաստանում գործող հանցավոր կազմակերպությունները ղեկավարվում էին մի շարք անձանց կողմից, այդ թվում` օտարերկրացիներ և Հայաստանի քաղաքացիներ:
Անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվեցին խուզարկություններ: Իսկ արդեն այս տարվա հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվեց ու ձերբակալվեց հանցավոր խմբի պարագլուխներից մեկը:
«Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել»,-հավելեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը:
Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են նաև միջոցառումները Հայաստանում:
Այս անդրազգային հանցավոր կազմակերպությանն անդամակցած կամ որևէ կերպ աջակցած անձանց հորդորում ենք ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե կամ ոստիկանություն:
Հ.Գ. Նման ներդրումային խիստ շահավետ առաջարկներ արտասահմանից, համացանցի միջոցով, կարող են ստանալ նաև մեր քաղաքացիները: Հորդորում ենք անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն: Եվ քանի որ անդրազգային ներդրումային խարդախության դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահների միջև համագործակցությունը զարգանում է, կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում ենք դիմել իրավապահներին:
Նմանատիպ հոդվածներ
Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են. ֆերմերները հրկիզել անվադողերի մի հսկա կույտ և խոտի դեզեր
Ֆրանսիայում բողոքի ցույցերը նոր մակարդակի են հասել. ֆերմերները խոշոր խարույկ են վառել Աժեն պրեֆեկտուրայի մոտ: Ֆրանսիացի...
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է. պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները
Չեխիայի քաղաքացին փորձել է Հայաստանից անցնել Ադրբեջան, սակայն ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Պն...
Հանրապետության մի շարք հատվածներում տեղում է ձյուն. ՆԳՆ փրկարար ծառայություն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «...