Զորակոչի մասին քաղաքացիները կիրազեկվեն նաև էլեկտրոնային եղանակով
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխել զորակոչի մասին քաղաքացիներին իրազեկելու կարգը և ավելացնել նաև էլեկտրոնային իրազեկման տարբերակը։ Այս մասին նախագիծը արդեն հրապարակվել է e-draft կայքում:
Զորակոչի մասին քաղաքացիներին կիրազեկվի ոչ միայն փոստային նամակով, այլ նաև կուղարկվի անձնական էլեկտրոնային փոստով, ինչպես նաև ծանուցումը կտեղադրվի հայտարարությունների azdarar.am կայքում։
Առաջին դեպքում ծանուցագիրը կհամարվի հանձնված, եթե ստացողը ծանոթացել է դրան և հաստատել այն էլեկտրոնային եղանակով, երկրորդ դեպքում՝ կայքում հրապարակվելուց 5 օր հետո:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
«Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը»,– ասված է հիմնավորման մեջ։
Նշենք, որ e-draft–ում նախագիծին դեմ կամ կողմ կարելի է քվեարկել մինչև հունվարի 31-ը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամուրջ կկառուցվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի...
Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով
Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիո...
ՌԴ-ում պարտքի պատճառով սպանել են Հայաստանի բնակչի
Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի երկու բնակչի՝ Հայաստանի բնակչի սպանութ...