Պետք էլ չի խոսել այդ մասին, բանակն այն ոլորտն է, որտեղ ինչքան փակ ու գաղտնի, այնքան լավ. պատգամավոր
Այսօր բանակում շատ լուրջ բարեփոխումներ կան, որոնք տեսանելի չեն եւ պետք է տեսանելի չլինեն:
Այս մասին այսօր, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Հասարակության համար մի շարք կարեւորագույն բարեփոխումներ եւ ձեռքբերումներ տեսանելի չեն եւ մոտ ապագայում տեսանելի չեն էլ լինելու, բայց հավատացեք, որ դրանք շատ ակտիվ ընթանում են, աննախադեպ բարեփոխումներ են: Երբեւէ մեր բանակում նման փոփոխություններ չեն եղել: Անգամ տասնամյակների համեմատությամբ չենք կարող համեմատել այն, ինչը կատարվել է 1-1,5 տարվա ընթացքում: Պետք էլ չի խոսել այդ մասին, բանակն այն ոլորտն է, որտեղ ինչքան փակ ու գաղտնի, այնքան լավ»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ այսօր բանակին պետք են բազային կրթությամբ որակյալ սպաներ. «Այսօր մեր ռազմական համալսարանը պատրաստում է բավականին բարձրորակ սպաներ, բայց դա առնվազն 4 տարի է պահանջում: Երբ այդ սերունդը մտնի բանակ, իրավիճակը բավականին կփոխվի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ–ն առաջարկ է անելու, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի
ԿԲ–ն առաջարկ է անելու, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարար...
Վրաց եկեղեցին հրաժարվել է հեռացնել Ստալինին պատկերող սրբապատկերը
Սրբապատկերը, որում Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Մոսկվայի Սուրբ Մատրոնայի հետ պատկերված է խորհրդային բռնապետ...
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Վատ եղանակի պատճառով տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած...