Ուկրաինայի դատարանը 12 տարի ազատազրկման է դատապարտել բլոգեր Յուրի Պոդոլյակային
Ուկրաինայի դատարանը՝ հեռակա կարգով, 12 տարի ազատազրկման է դատապարտել ռուսամետ բլոգեր Յուրի Պոդոլյակային:
Մարզային դատախազության տվյալներով ՝ Պոդոլյակային մեղավոր են ճանաչել «ագրեսոր պետության» հետ համագործակցությամբ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան արդարացնելու մեջ։
Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Պոդոլյական Ռուսաստան տեղափոխվելուց հետո սկսել է հակաուկրաինական գործունեություն ծավալել: Սումիի մարզում դատարանն առգրավել է բլոգերի ունեցվածքը և նրան զրկել 15 տարի մի շարք պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Պոդոլյական ծնվել է Սումի քաղաքում և Ռուսաստան է տեղափոխվել 2014 թվականին։ Նա ակտիվորեն վերլուծություններ է ներկայացնում Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի գործողությունների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Իրավիճակը ճանապարհներին. նոր տվյալներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությանը․ ՆԳՆ բացահայտումը
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները «Hetq.am» կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայ...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «...