Արցախում այս պահին մնացել է 8-10 հայ․ Արցախի ՆԳՆ խոսնակ
Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1 -ին, երբ արդեն գրեթե բոլոր արցախցիները լքել էին իրենց հայրենիքը։
Նա Ազատությանն ասել է, որ Արցախում անհետ կորածների որոնողական աշխատանքները ավարտելուց հետո հոկտեմբերի 4 -ին Հակարիի կամրջով Ստեփանակերտը վերջինը լքել են ՆԳՆ նախարարը, Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենն ու փրկարարական 2 և ոստիկանական 1 թիմ։
Թադևոսյանը վստահեցնում է ՝ Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 մարդ. - «Մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, մի մասն էլ անճար մարդիկ էին, ուզում էին մնալ իրենց քաղաքում և տարհանման պահին ասում էին՝ սա իմ հողն է, և ես ուզում եմ այստեղ մեռնել, նաև կային ադեկվատ մարդիկ»:
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն զգուշացնում է․ վարչապետի ձայնով և պատկերով տեսանյութ է տարածվում, որը խաբերություն է
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․«Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալակա...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկն օգտագործում են՝ Ֆեյսբուքում կեղծ գովազդային արշավ կազմակերպելու նպատակով...
Երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում
Թուրքիայի հյուսիսում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվելու է Թուրքիայի Բոլու...
Ո՞ր դեպքում Արցախից տեղահանված ուսանողները կապահովվեն կրթաթոշակով. պարզաբանում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները կապահովվեն կրթաթոշակով, եթե տեղահանվելուց առաջ սովորում էին Լեռնային Ղարաբաղի բարձրագո...