ԿԳՄՍ նախարարը խոսել է տեղահանված ուսանողների՝ ՀՀ-ում կրթությունը շարունակելու մասին
Լեռնային Ղարաբաղում գործել են 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ: Ակնկալում են, որ ուսանողների՝ այստեղ կրթությունը շարունակելու խնդիր կլինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արդեն իսկ այդ կարգավորումները մշակված են, որոնք կապված են, օրինակ՝ կրեդիտների, տարբերությունների, դրանց փոխանցման և նրանց տեղափոխման գործընթացն ապահովելու՝ լոգիստիկ հարցերի հետ կապված:
Լրացուցիչ այժմ քննարկում ենք նաև ուսման վարձի հետ կապված խնդիրները, որովհետև այստեղ, կարծում եմ, նույնպես կարիքների գնահատման և լրացուցիչ առաջարկների կարիք է լինելու, որը, իհարկե, պետք է առաջին հերթին տվյալների վրա հիմնվի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ, երբ ԼՂ մեր հայրենակիցները տեղավորված կլինեն:
Հիշեցնենք՝ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ հայտնել է, որ Արցախից սեպտեմբերի 27-ի, ժամը 15։00-ի դրությամբ բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 50 243 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի կողմից․ կնոջ հայտարարությունը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր առավոտյան...
Ադրբեջանի «սև ցուցակում» ներառված Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։&nbs...
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ․ նախագահը հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրա...
Կայացել է Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը
Բրյուսելում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականո...