«Սա բարդ իրավիճակ է». Զելենսկին խոստովանել է, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը դանդաղ է ընթանում, սակայն զորքերը առաջ են շարժվում։ Նա մատնանշել է, որ «կարևորը հանգիստ չտալն է ռուս օկուպանտներին», գրում է ТАСС-ը:
«Սա բարդ իրավիճակ է․ ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ: Մենք կասեցրինք ռուսական հարձակումը և անցանք հակահարձակման, բայց դա այնքան էլ արագ չէ: Կարևոր է, որ մենք ամեն օր առաջ շարժվենք և ազատագրենք տարածքներ։ Մենք պետք է հնարավորինս ազատենք մեր տարածքը և գնանք առաջ, նույնիսկ եթե այն կես մղոնից կամ հարյուր յարդից էլ քիչ լինի, մենք պետք է դա անենք: Մենք չպետք է Պուտինին շնչելու ժամանակ տանք», - ասել է Զելենսկին CBS հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով` պատերազմը վերածվել է հրետանային մարտի։
ՌԴ ՊՆ-ն էլ հայտնել էր, որ ուկրաինական բանակը հունիսի 4-ից հարձակողական փորձեր է ձեռնարկում։ Սեպտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի Զինված ուժերն այս ընթացքում կորցրել են 71,5 հազար զինվորական, 543 տանկ և տարբեր դասերի գրեթե 18 հազար զրահամեքենա։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. ԱՀ ՄԻՊ
«Քաղաքացիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում ՝ երեխաներ»,- գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփ...
Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում. Պեսկով
«Ռուսաստանը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման տարբերակներ է մշակում և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ: Մենք դա կանենք նա...
Ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքը անհապաղ բացվի՝ սարսափելի հումանիտար իրավիճակը լուծելու համար. Միլլեր
Կովկասում ԱՄՆ-ի բանակցային հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով սեպտեմբերի 14-ին Երևանում էր, շարունակում է զբաղվել...
Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ՀՀ-ի վրա հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգու...