ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է ԼՂ-ի հետ». Զախարովա
Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ բեռնատարում հենց այն է եղել, ինչ պետք է մարդկանց, ինչի մասին նրանք խոսել են։ Զախարովան ՌԴ այս քայլը անվանել է «օգնության ձեռք» տարածաշրջանի ժողովրդին։
Զախարովան անթույլատրելի և ամոթալի է համարել բեռի պարունակության վերաբերյալ նվաստացուցիչ հրապարակումները:
«Պետք է ամաչեն նրանք, ովքեր այդպես են որոշել արձագանքել անկեղծ և չափազանց ժամանակին արված ժեստին», - հավելել է նա։
Ավելի վաղ սոցցանցերի հայկական տիրույթում գրել էին, թե իբր ռուսական վերմակներ են ուղարկվել ԼՂ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ասաց, թե ինչ է մտածել Երևանում մեծ թվով վրացական համարներով մեքենաներ տեսնելիս
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցի, անդրադարձել է վրացական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հռոմի ստատուտը մեր խմբակցության դիրքորոշմամբ վավերացվելու է լիարժեք». Փաշինյան
Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) լիարժեք։ Ազգային ժողովում կառավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանի գործողությունները ոչ բարեկամական են». Զախարովա
Ռուսաստանը Հռոմի կանոնադրության հնարավոր վավերացման համատեքստում Հայաստանի գործողությունները դիտարկում է որպես ոչ բարեկա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներում–բեկում չի լինելու. վարչապետը` քարոզարշավի ժամանակ վարչական լծակի օգտագործման մասին
Եթե պարզվի` ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա վարչական լծակի օգտագործմամբ ինչ–որ մեկին տանում է հանրահավաքի, ընտրության, ա...