
Պուտինը հավանական է համարում ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանի մոտ հյուսիսկորեական զորքեր տեղակայելու հնարավորությունը. Sky News

Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, դիտարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանի մոտ հյուսիսկորեական զորքեր տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Սունգ Յուն Լիի՝ Sky News-ի եթերում տրված փորձագիտական գնահատականում։
Լին նաև ընդգծում է, որ չնայած 2017 թվականի ՄԱԿ-ի բանաձևին, հյուսիսկորեացի շատ աշխատողներ դեռ Ռուսաստանում են։
Փորձագետը նշում է, որ զինված հակամարտությունում մեծ կորուստների պատճառով Ռուսաստանը կարող է լրացուցիչ աշխատուժ պահանջել։
Միաժամանակ, Լին ընդգծում է, որ Հյուսիսային Կորեայում իշխանությունն իր քաղաքացիներին դիտարկում է պրագմատիկ տեսանկյունից՝ առանց կարևորելու մարդկային կյանքն ու սեփական ժողովրդի կյանքը։
Լին պնդում է, որ Հյուսիսային Կորեան զենքի պաշարներ ունի, որոնք կարող է տրամադրել Ռուսաստանին։
«Երբ խոսքը վերաբերում է ռազմական հզորությանը, Հյուսիսային Կորեան կատակ չէ»,- նշել է փորձագետը։
Երկու երկրներն էլ հանդիպումը կդիտարկեն իրենց «ազգային շահերից»,- ասել է նա։
«Պարոն Քիմը պետք է այցելեր պարոն Պուտինին, քանի որ ձգտում է ավելի լավ ռազմական տեխնոլոգիա ստանալ Ռուսաստանից»,- ասել է Լին:
Հիշեցնենք, որ այսօր հանդիպել են Հյուսիսային Կորեայի և ՌԴ նախագահները։