ԱՄՆ-ը շուտով կասետային զինամթերքի նոր խմբաքանակ կհանձնի Ուկրաինային․ ԶԼՄ

ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի շատ կասետային զինամթերք ուղարկել Ուկրաինա. սա կարող է տեղի ունենալ շուտով: Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում կատարելով The New York Time-ին։

 

Հրապարակման մեջ, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նշվում է, որ ուկրաինական բանակը շուտով կարող է ստանալ կասետային արկերի նոր խմբաքանակ։

 

«Այժմ, երկու ամիս անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ռազմամթերքի առաջին տրանշն ուղարկեց Ուկրաինա՝ համոզվելու համար, որ իր զորքերը զինամթերքը չեն սպառել, երեք ամերիկացի պաշտոնյաներ ասացին, որ Բայդենի վարչակազմը ծրագրում է շուտով ուղարկել ավելին», - ասվում է հրապարակման մեջ:

 

Միաժամանակ հրատարակությունը, վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, նշում է, որ կասետային զինամթերքը շատ արդյունավետ են։

 

«Դրանք գերարդյունավետ են: Երբ մեր տղաները տեսնում են, թե ինչպես ենք մենք դրանք օգտագործում թշնամու դեմ, նրանց տրամադրությունը բարձրանում է», - ասում է ուկրաինացի ծովային Սերխին, ով մասնակցել է Ուրոժայնոյեի համար մարտերին:

 

 

 

Քաղաքականություն