«Մենք լավ առաջընթաց ենք տեսնում հակահարձակման ժամանակ, սա շատ հուսադրող է». Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այցով ժամանել է Կիև, հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ Վաշինգտոնը լավ առաջընթաց է տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման մեջ։
«Ես այստեղ եմ, առաջին հերթին, որպեսզի ցույց տամ մեր շարունակական և ամուր աջակցությունն Ուկրաինային այս ագրեսիայի դեմ պայքարում», - ասել է Բլինքենը:
«Մենք լավ առաջընթաց ենք տեսնում հակահարձակման ժամանակ: Սա շատ հուսադրող է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Խոսելով իր այցի նպատակի մասին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարն ասել է, որ Սպիտակ տունը «ցանկանում է համոզվել, որ Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ոչ միայն հակահարձակման հաջողության համար, այլ նաև պաշտպանական ներուժը ապահովելու համար»։
«Եվ մենք նաև մտադիր ենք շարունակել աշխատել մեր գործընկերների հետ, երբ նրանք կառուցում և վերակառուցում են ուժեղ տնտեսություն, ուժեղ ժողովրդավարություն: Այս ամենն անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ոչ միայն գոյատևի, այլև ապագայում բարգավաճի, և Ուկրաինան ունենա ուժեղ գործընկեր՝ ի դեմս ԱՄՆ-ի»։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը զինվում է և պատրաստվում է իր սահմանները մինչեւ վերջ պաշտպանել». Ալեն Սիմոնյան
Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոն...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
«Երևանում` Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները վնասում են ԼՂ-ում օգնության կարիք ունեցող մարդկանց». Զախարովա
Երևանում քաղաքական գործիչների կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած մեղադրանքները հարվածում են նաև Լեռնային Ղարաբաղում օգնութ...