ՏԵՍԱՆՅՈՒԹ. «8 հազար դոլարանոց մեքենայի դիմաց պետք է վճարեն 15-20 հազար դոլար դեպոզիտ». բողոքի ակցիա ՊԵԿ-ի դիմաց
Մի խումբ վարորդներ այսօր՝ օգոստոսի 28-ին, ՊԵԿ-ի դիմաց խաղաղ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կանխել քննարկման փուլում գտնվող օրենքի ընդունումը։ Ըստ նախագծի, վրացական պետհամարանիշերով մեքենաներով Հայաստան մուտքի ժամանակ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիները պետք է որպես գրավ վճարեն մաքսազերծման ամբողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ ավելին։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ նոր նախագծով մաքսային գրավի ամբողջ գումարը պետք է միանգամից թողնվի դեպոզիտ, որը դուրս գալուց հետ է վերադարձվելու:
«Խնդիրն այն է, որ մարդիկ բերում են 8 հազար դոլարանոց մեքենա, դրա դիմաց պետք է վճարեն 15-20 հազար դոլար դեպոզիտ, որը անիմաստ է դարձնում պրոցեսը: Այսինքն այն մարդը, որը ունի մի կողմ դրած այդքան գումար դեպոզիտ թողնելու համար, ինքը կնախընտրի գնել ավելի բարձր թվականի արտադրության մեքենա ու հենց Հայաստանից: Եթե այս օրենքն ընդունվեց, ապա մոտ 10 հազար մարդ կա, որից 9 հազարը ստիպված է լինելու իր մեքենան վաճառել եւ գնել հայկական համարանիշներով ավտոմեքենաներ: Ու վաճառելուց լինելու է խնդիր, որովհետեւ մեքենան, որը Վրաստանում գնվել է 8 հազար դոլարով, այստեղ վաճառվելու է 4-5 հազար դոլարով: Որովհետեւ եթե Վրաստանում տարածվի, թե ինչ է կատարվում Հայաստանում, բնականաբար, գները կիջնեն: Ու եթե մարդը էժան վաճառի իր մեքենան, չի կարողանալու նորմալ մեքենա գնել այստեղ: Ստացվելու է, որ մարդու 2015 թվականի մեքենան ավտոմատ դառնալու է 2006 թվականի մեքենա:
Ժողովրդի մեջ կա կարծրատիպ, որ լավ է, որ այդ օրենքն ընդունվի, քանի որ ասում են՝ ինչու իրենք չպետք է գույքահարկ մուծեն, ինչու պետք է ավելի մատչելի մեքենա գնեն, քան մենք: Մենք իրականում մուծում ենք: Օրինակ, եթե իմ մեքենան լիներ հայկական համարներով, ես մուծելու էի 30 հազար դրամ գույքահարկ, հիմա 260 հազար դրամ տարեկան մուծում եմ անում՝ վրացական համարներով Հայաստանում վարելու համար: Իսկ եթե այս օրենքն ընդունվի, ստիպված եմ լինելու եւս 15 հազար դրամ գրավ թողնել:
Մենք ուզում ենք, որ օրենքը մնա այնպես, ինչպես հիմա կա: Հիմա դա 4 տոկոս է, որը էլի բարձր է, մինչեւ Նոր տարի 2 տոկոս էր, եւ ես վրացական համարանիշներով վարելու համար վճարում էի ոչ թե 260 հազար, այլ 130 հազար դրամ: Հիմա անիմաստ է դարձել վրացական համարներով մեքենաների ներկրումը»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ
Բերձորի միջանցքից արցախցի երիտասարդների առևանգման խնդրով քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում ՌԴ դեսպանատան մոտ։&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը
Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պետք է գործել ոչ թե վախվորած, այլ՝ համարձակորեն». Արցախի պետնախարար
Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Turk Telecom 4G կապի օպերատորները հասանելի է Երևանում. ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը
Turk Telecom 4G, Vodofon TR 4G կապի օպերատորները հասանելի են Երևանում, ազգային անվտանգությանը սպառնացող հերթական վտանգը:...