Թրամփն իր լուսանկարի և ձերբակալման շնորհիվ 7,1 միլիոն դոլար է հավաքել․ Politico
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ջորջիայում արված իր լուսանկարը ռեկորդային դրամահավաքի է վերածել։ Այս մասին գրում է Politico-ն։
Հինգշաբթի երեկոյան Ատլանտայում բանտարկվելուց հետո ԱՄՆ նախկին նախագահը հավաքել է 7,1 միլիոն դոլար՝ համաձայն նրա նախընտրական թիմի կողմից Politico-ին առաջին անգամ տրամադրած տվյալների: Ըստ արդյունքներին ծանոթ աղբյուրի, միայն ուրբաթ օրը Թրամփը հավաքել է 4,18 միլիոն դոլար, ինչը 24-ժամյա ժամանակահատվածը դարձրել է մինչ օրս նրա ողջ քարոզարշավի ամենաբարձր ցուցանիշը:
Քարոզարշավի համար դրամահավաքը ապահովվել է նրա առցանց խանութի միջոցով վաճառվող ապրանքների միջոցով: Թրամփին կալանավորելուց հետո նախընտրական թիմը սկսեց վաճառել շապիկներ, պաստառներ, թափարգելի կպչուն պիտակներ և ըմպելիքների սառեցնող սարքեր, որոնց վրա պատկերված է Թրամփի խոժոռ դեմքը: Ապրանքներն ունեն «ԵՐԲԵՔ մի հանձնվիր» կարգախոսը, իսկ գինը տատանվում է $12-ից $34-ի սահմաններում:
Թիմը նաև խրախուսել է առցանց դոնորներին ուղարկել էլ. նամակներ և տեքստային հաղորդագրություններ: Իսկ հինգշաբթի երեկոյան Ատլանտայից Բեդմինստեր վերադառնալով՝ Թրամփը հրապարակել է իր առաջին թվիթը ավելի քան երկու տարվա ընթացքում՝ աջակիցներին ուղղորդելով դեպի իր կայք: Կայքի էջում տեղադրված է նրա լուսանկարը խնդրանք ուղղված իր աջակիցներին․ «Ձեր ներդրումն ունեցեք խաբեբա Ջո Բայդենին Սպիտակ տնից դուրս հանելու և ԱՄԵՐԻԿԱՆ փրկելու գործում՝ մեր երկրի պատմության այս մութ գլխում»:
Թրամփի նախընտրական թիմը պնդում է, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում, երբ Թրամփին մեղադրանք է առաջադրվել հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգություններին իր մասնակցության և 2020 թվականի ընտրություններում Ջորջիայի ձայները կեղծելու փորձի մեջ, հավաքվել է մոտ 20 միլիոն դոլար։ Սա կեսից ավելին է, քան Թրամփը հավաքել էր 2024 թվականի նախագահական մրցավազքի առաջին յոթ ամիսներին։
Այս լուսանկարը փողի վերածելու փորձ են արել նաև մասնավոր, ոչ քաղաքական կազմակերպությունները։
[290594ec8cc159592531d33194b7d902.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...