Հռոմեական Կոլիզեյի շրջակայքը կմաքրվի առնետներից
Հռոմի Կոլիզեյի շրջակայքում առնետների ներխուժման դեմ պայքարելու համար միջոցներ են ձեռնարկվել։ Այս մասին Հռոմի քաղաքային կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները սոցիալական ցանցերում հրապարակել են կրծողների լուսանկարները, որոնք շրջում են հնագույն ամֆիթատրոնի մոտ գտնվող տարածքներում:
««Հատուկ միջամտություն» է իրականացվել ուրբաթ երեկոյան և շաբաթ վաղ առավոտյան, որպեսզի մարդիկ կարողանան ապահով տեղաշարժվել Իտալիայի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկով»,- այս մասին «Adnkronos» լրատվական գործակալությանը ասել է քաղաքի աղբահանության ծառայության ղեկավար Սաբրինա Ալֆոնսին։
Ինչպես ասվում է քաղաքային կառավարության հայտարարության մեջ, գործողությունը շարունակվելու է նաև հաջորդ շաբաթ, մաքրվելու են Կոլիզեյի շրջակայքի կանաչ տարածքները, կեղտաջրերը, որտեղ առնետները սովորական երևույթ են և թակարդներ են տեղադրվելու։
Հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքում կա մոտ 7 միլիոն առնետ, կամ 2,5 առնետ՝ յուրաքանչյուր բնակչին։ Ալֆոնսին ասել է, որ այս ամառ դեպի Հավերժական քաղաք զբոսաշրջիկների աճը, զուգորդված ծայրահեղ շոգի հետ, հանգեցրել է աղբի ավելացմանը, ինչը նպաստել է կրծողների բազմացմանը:
Հռոմը տարիներ շարունակ պայքարում է աղբի ճգնաժամի դեմ, երբ աղբակույտերը հաճախ թափված են փողոցներում՝ լցված աղբամանների կողքին:
2000 տարի առաջ կառուցված Կոլիզեյը Հռոմեական կայսրության ամենամեծ ամֆիթատրոնն էր և օգտագործվում էր գլադիատորների մարտերի, մահապատիժների և կենդանիների որսի համար։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
«Բայդե՛ն, խոսիր Արցախի մասին, Քի՛մ խոսիր Արցախի մասին»․ բողոքի ակցիա՝ Քիմ Քարդաշյանի տան մոտ
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ: Նրա...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...