Այսօր արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը» տեղեկացնում է․
«Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի և ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար:
Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների»:
Նշվում է, որ այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր: Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
Երկու վարկած են պնդում․ Արցախի ՄԻՊ-ը՝ 22-ամյա երիտասարդի առևանգման մասին
Ականատեսների հետ խոսել եմ, նրանք երկու վարկած են պնդում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշ...
«Բայդե՛ն, խոսիր Արցախի մասին, Քի՛մ խոսիր Արցախի մասին»․ բողոքի ակցիա՝ Քիմ Քարդաշյանի տան մոտ
ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիա են անցկացրել համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տան մոտ: Նրա...