Սխալների և վրիպումների հարցերով առաջատար ԵՄ բարձր ներկայացուցիչը Բորելն է․ ԶԼՄ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք լուրջ դիվանագիտական սխալներ է թույլ տվել, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շփումներում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Politico պարբերականին։
«Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում, գրեթե 4 տարվա ընթացքում Ժոզեպ Բորելը դիվանագիտական խառնաշփոթ է ստեղծել` սխալներ Մոսկվայում, վրիպումներ Բրյուսելում և Twitter–ում»,– գրում է պարբերականը։
Վերլուծվելով դիվանագետի բոլոր սխալները` պարբերականը հեգնանքով նրան անվանում է սխալների և վրիպումների հարցերով առաջատար ԵՄ բարձր ներկայացուցիչ։
Թերթը նրա ամենալուրջ թերությունները համարում է Ուկրաինային կործանիչներ մատակարարելու գաղտնի ծրագրերի հրապարակային բացահայտումը մամուլին, որը ԵՄ պաշտոնյաների վրդովմունքի պատճառ էրհանդիսացել, գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Twitter–ում, ինչպես նաև ռասիստական և սեքսիստական հայտարարությունները։
Մասնավորապես, Բորելն իր թվիթներից մեկում ԵՄ–ից դուրս մնացած ողջ աշխարհն անվանել է ջունգլիներ, ինչպես նաև հայտարարել է, որ գոհ է, որ իսպանացի կին ֆուտբոլիստները սովորում են խաղալ այնպես, ինչպես տղամարդիկ։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...