Թուրքիան հերքում է հացահատիկի գործարքի վերաբերյալ «գաղտնի բանակցությունների» մասին լուրերը
Թուրքիան գաղտնի բանակցություններ չի վարում հացահատիկային գործարքի վերաբերյալ, ինչպես գրում են արևմտյան ԶԼՄ–ները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը` մեկնաբանելով մի շարք արևմտյան ԶԼՄ–ների հաղորդումներն այն մասին, որ Անկարան իբր բանակցում է հացահատիկային գործարքի այլընտրանքային երթուղիների վերաբերյալ։
«Թուրքիայի նախագահը երեկ ժողովրդին դիմելիս, հայտարարեց, որ Անկարան աշխատում է հացահատիկային գործարքի վերականգնման ուղղությամբ` հաշվի առնելով բոլոր կողմերի սպասումները։ Մեր նախաձեռնությունները, մեր նպատակները բավական բաց են և պարզ` խոչընդոտել պարենային անվտանգության սպառնալիքին կարիքավոր երկրներում։ Այլ նպատակներ թուրքական կողմը չունի։ Բաց, անկեղծ երկխոսություն է ընթանում բոլոր կողմերի հետ, որոնք տեղյակ են մեր նպատակների մասին։ Բոլոր այդ հրապարակումները միտված են Թուրքիայի ջանքերը «փոշիացնելուն»», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է հուլիսի 18-ից։ ՌԴ-ն ծանուցել Է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին` այն երկարաձգելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...