Բայդենը չափազանցրել է՝ պատմելով, թե քիչ էր մնում կորցներ կնոջն ու կատվին
Մահաբեր անտառային հրդեհներից տուժած Հավայան կղզիներում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիսվել է տեղացիների հետ իր տանը բռնկված հրդեհի պատմությամբ։ պատմելու ընթացքում նա խեղաթյուրել է որոշ փաստեր։
Ինչպես հայտնում է Life.ru-ն, Բայդենը պատմել է, որ հրդեհի հետևանքով քիչ էր մնում՝ կորցներ կնոջը՝ Ջիլլ Բայդենին, իր մեքենան ու կատվին։ Նրա խոսքով՝ միջադեպը, իբրև, տեղի է ունեցել 2008 թվականին։
«Կայծակը հարվածեց տանը, տան մոտ գտնվող փոքրից լճակին՝ վնասելով էլեկտրական լարերը։ Կարճ ասած՝ քիչ էր մնում՝ կորցնեի կնոջս, 1967 թվականի արտադրության Corvette-ը (ավտոմեքենան) և կատվիս»,- ասել է Բայդենը՝ շեշտելով, որ միջադեպը տեղի է ունեցել 15 տարի առաջ։
Այնուամենայնիվ, ինչպես պարզել է Associated Press-ը, միջադեպն իրականում տեղի է ունեցել 2004 թվականին, երբ ԱՄՆ գործող նախագահը դեռ սենատոր էր։ Դելավեր նահանգում գտնվող նրա տան խոհանոցում իսկապես ոչ մեծ հրդեհ էր բռնկվել կայծակի հարվածի հետևանքով, սակայն որևէ մեկը չի տուժել, և կրակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ընդամենը 20 րոպեում։ Ընդ որում՝ Ջիլլ Բայդենը ոչ միայն չէր տուժել, այլև ինքն էր զանգահարել հրշեջ ծառայություն։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...