Արցախում անհետ կորած տղամարդը հայտնաբերվել է
Մարտակերտում կորած համարվող տղամարդը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ մամուլի բաժինը։
«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ երեկ հայտնում էին, որ նա զբաղվում է անասնապահությամբ և կորած անասուններին փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներ։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն.Մ.–ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
Մետրոպոլիտենի հին շարժակազմերը կփոխարինվեն նորերով
Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Երևանի մետրոպոլիտե...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Հետք
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի այն գերակատարվել է։ Այս մասին գրում է «Հետքը»։ Հայաստանի...