ԱՄՆ ՊՆ-ն հավանություն է տվել Լեհաստանին 12 մլրդ դոլարի մարտական ուղղաթիռների վաճառքին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել Լեհաստանին 12 մլրդ դոլարի AH-64 Apache մարտական ուղղաթիռների վաճառքին: Գործարքը կներառի 96 ուղղաթիռ և անհրաժեշտ սարքավորումներ: Այս մասին հայտնել են Պենտագոնի պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալությունից:
Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, Լեհաստանին սպառազինությունների մատակարարման վերաբերյալ նախապատրաստվող գործարքը կբարձրացնի ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի այդ դաշնակցի անվտանգությունը և կմեծացնի ընթացիկ եւ ապագա սպառնալիքներին դիմակայելու նրա կարողությունը:
Նշենք, որ ավելի վաղ՝ օգոստոսի 12-ին, Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր, որ երկիրը նախատեսում է ուժեղացնել սահմանները ամերիկյան Apache ուղղաթիռներով և Abrams տանկերով՝ Բրեստի միջանցքը պաշտպանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...