8 օր է՝ Հելեն Դադայանի դին Գորիսում է․ Հելենի մորեղբոր բաց նամակը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետևանքով արցախցի Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը, բաց նամակ է հղել Արցախի իշխանությանը և հայ հանրությանը։
«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին, Գուրգեն Ներսիսյանին։
Արդեն 8-րդ օրն է՝ Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում։ Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երեւանում, Արցախում ու Կարմիր խաչում, որը ոչ միայն չի կարողանում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում է։ Նա դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից եւ կատարող՝ առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։
Կարմիր խաչին կոչ եմ անում և պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան այսօր կամ վաղը, փակել և վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել եւ չի կատարում Ժնեւյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը, ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների և անվտանգության մարմինների թելադրանքը։ Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլև հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։
Հետագա արյունահեղությունից խուսափելու համար կոչս դիտեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Կոչ եմ անում Արցախի ազգային անվտանգությանը և դատախազությանը կատարել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործունեությունը և հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- գրված է նամակում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ․ երեխային բռնության ենթարկած կնոջ հեռախոսում նման տեսանյութերը շատ են եղել․ Armlur
Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած Աննա Արևշատյանն իրավապահներին մեկը մյուսի հետևից հակասող տեղեկություններ...
Արցախից 17-ամյա էլենը օգտագործվել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ
Այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տ...
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի պլանը գերակատարվել է․ Հետք
Ոստիկանությունը պլանավորում է տուգանքները, այս տարի այն գերակատարվել է։ Այս մասին գրում է «Հետքը»։ Հայաստանի...
Ուսումնական տարին Արցախում կսկսի՞ սեպտեմբերի 1–ից
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս հստակ որոշում չունի` սեպտեմբերի 1–ի...