ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հիլարի» արևադարձային փոթորկին զուգահեռ երկրաշարժ է գրանցվել․ ԱՄՆ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Հարավային Կալիֆոռնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Ըստ կանխատեսումների՝ լեռնային և անապատային հատվածներում սպասվում են 12-25 սմ տեղումներ՝ գրեթե այնքան, որքան անապատային շրջաններում լինում է 1 տարվա ընթացքում։
Փոթորիկը ծառեր է տապալել, օդ է բարձրացրել քարեր։ Հետաձգվել են սպորտային տարբեր միջոցառումներ, հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են։ Կալիֆորնիայի երկու շրջաններում օգոստոսի 21-ին չեղարկվել են դասերը։
«Հիլարի» փոթորկին զուգահեռ՝ Լոս Անջելեսից հյուսիս նաև 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ-ի ցունամիների նախազգուշացման կենտրոնում հայտնել են, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Երկրաշարժից ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը
Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մաս...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...