Բրիտանիայում պաշտոնյաներին արգելել են Չինաստանն ու Ռուսաստանը «թշնամական պետություն» անվանել. Times
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը կառավարության պաշտոնյաներին արգելել է կիրառել «թշնամական պետություն» արտահայտությունը` մտավախություն ունենալով, որ «կնեղացնեն Չինաստանին»։ Այդ տերմինով իշխանություններն այլևս չպետք է կոչեն նաև ՌԴ–ն, ԿԺԴՀ–ն և Իրանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
«Փաստացի արգելել են կիրառել այս արտահայտությունը կառավարական փաստաթղթերում, էլեկտրոնային փոստով ու WhatsApp–ով պետական ծառայողների, նախարարների և խորհրդականների միջև ներքին հաղորդագրությունների փոխանակման ժամանակ», – ասվում է նյութում։
Ինչպես ընդգծում է թերթը, այս քայլը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերի մի մասն է, միևնույն ժամանակ այն տարածվում է նաև այլ պետությունների վրա։ Մասնավորապես, թերթի տվյալներով, այս միջոցառումը ենթադրում է, որ կառավարությունն այլևս «թշնամական պետություն» չի անվանելու նաև Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։
Բացի այդ, թերթի տեղեկություններով, պաշտոնյաները խմբագրել են նախորդ կառավարությունների օրոք հրապարակված փաստաթղթերը և «թշնամական պետություններ» արտահայտությունը փոխարինել «թշնամական դերակատարներ» արտահայտությամբ, իսկ «թշնամական պետական գործունեություն» արտահայտությունը` «պետական սպառնալիքներով»։
Պարբերականի տվյալներով` նորամուծությունը քննադատության է արժանացել պաշտոնյաների կողմից, նրանցից մեկն այն անվանել է «արտասովոր» միջոց և ասել, որ կառավարությունում դա տարակուսանք է առաջացրել։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...