Բելգորոդի մարզում ԱԹՍ-ն բեկորային զինամթերք է նետել
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը բեկորային զինամթերք է նետել Գրայվորոնսկի շրջանի գյուղում, ինչի հետևանքով մեքենան վնասվել է։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնսկի քաղաքային շրջանի երկրորդ Նովոստրոևկա գյուղում հակառակորդն անօդաչու թռչող սարքից նռնականետի համար բեկորային զինամթերք է նետել: Զոհեր չկան, մեկ ավտոմեքենա է վնասվել»,- գրել է նա։
Նշենք, որ նախօրեին հաղորդվել էր Բելգորոդի շրջանի երկնքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին, որոնց խոցել էին: Չիրացված ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...
Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...