Ճանապարհը չզիջելու պատճառով երիտասարդները հայհոյել են իրար, որից հետո դանակահարություն է տեղի ունեցել
Հրազդան քաղաքում ճանապարհը չզիջելու պատճառով երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, որի ընթացքում 26-ամյա երիտասարդը դանակահարել է 21-ամյա համաքաղաքացուն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները ընկնելու հետևանքով չեն: Պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի կիսաքանդ շինության մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածի և 26-ամյա համաքաղաքացու միջև: Երիտասարդները հայհոյել, հարվածներ էին հասցնել իրար, այդ ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 21-ամյա համաքաղաքացուն:
Բացատրական աշխատանքի արդյունքում 26-ամյա երիտասարդը ներկայացել է Հրազդանի բաժին: Նա հայտնել է, որ մարմնական վնասվածք պատճառել է ինքը և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նշվում է, որ 26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ «Զիլ»-ը գտնվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասում. ՔԿ-ն նոր տեղեկություն է հրապարակել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզել...
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է...