«Գինու փառատոնին» երիտասարդին հարվածած «կարմիրբերետավորը» վերադարձել է աշխատանքի. MediaHub
«Գինու փառատոնին» երիտասարդին հարվածած «կարմիրբերետավորը» վերադարձել է աշխատանքի: Այս մասին գրում է MediaHub-ը:
«Գինու փառատոնի» օրերին Սարյան փողոցում ծագած միջադեպի ժամանակ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության ստորաբաժանման (կարմիր բերետավորներ) գումարտակից Ալեքսանդր Ազարյանը քաղաքացուն բռունցքով հարվածել էր:
Միջադեպից հետո ժամանակավորապես դադարեցվել է քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները և դեպքի առնչությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել։
«Սակայն երկու ամիս էլ չանցած MediaHub-ը մի քանի անգամ ֆիքսել է, որ «կարմիրբերետավոր» Ալեքսանդր Ազարյանը ծառայություն է իրականացնում նախագահական նստավայրում։
MediaHub-ը գրավոր հարցում էր արել ՀՀ ՆԳՆ՝ խնդրելով մանրամասներ հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ալեքսանդր Ազարյանի ծառայողական քննության արդյունքներից, հարցրել էինք նաեւ, թե ի՞նչ հիմքով է վերջինս ազատվել պատասխանատվությունից։ Մեր հարցմանն ի պատասխան, ՆԳՆ-ից հաստատել են Ալեքսանդր Ազարյանի աշխատանքի վերադառնալու փաստը, նշելով․
«Նկատի առնելով, որ ծառայողական քննության առավելագույն ժամկետը լրացել է, ուստի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվախի 9-րդ մասի դրույթներով պայմանավորված Ալեքսանդր Ազարյանի ծառայողական լիազորությունները վերականգնվել են։ Հետագայում Ալեքսանդր Ազարյանի պաշտոնավարման կասեցումը նախաքննական մարմնի լիազարությունն է»,- գրել է լրատվամիջոցը։
Սարյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները` սկզնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահաս երեխային բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է․ նա ոստիկանությունում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանութ...
Սիսիան քաղաքի կոյուղաջրերը հոսում են Որոտան գետ․ մաքրման կայանը սեփականաշնորհված է. «Հետք»
Սիսիան քաղաքի հայտնի ջրային հայելիներից 300 մետր հեռավորության վրա Որոտան գետ լցվող կեղտաջրերը փոխում են ջրի գույնը։ Որո...
Իջևանում թուրք են բռնել. «Հրապարակ»
Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: «Իջ...
Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր․ Սերժ Թանկյանը՝ ադրբեջանցիներին
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։...