ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուններ են որոտացել Լվովում, Լուցկում և Խմելնիցկիում
Այս գիշեր Ռուսաստանի ԶՈՒ հարվածներ են հասցրել Արևմտյան Ուկրաինայի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտներին։ Դնեպրոպետրովսկի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտարարել է, որ պայթյուններից հետո ենթակառուցվածքային օբեկտում հզոր հրդեհ է բռնկվել։
Օգոստոսի 15-ի գիշերը պայթյուններ են որոտացել ուկրաինական Լվովում, Լուցկում և Խմելնիցկիում։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ քաղաքը հարձակման է ենթարկվել ռուսական բանակի կողմից, հարվածներ են հասցվել բնակելի շենքերին, իսկ տներից մեկի վերին հարկում հրդեհ է բռնկվել։ Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին պատմել է, որ Պատոն և Կախովսկայա փողոցների բազմաբնակարան շենքերի վրա հրթիռների բեկորներ են ընկել, կան տուժածներ, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Լվովում հրթիռը ավերել է մանկապարտեզ:
Քաղաքապետի խոսքով՝ հրթիռային հարձակման արդյունքում վնասվել է ավելի քան հարյուր շինություն, կոտրվել է ավելի քան 500 ապակի։
«Չորս մարդ բուժօգնություն է ստանում, բարեբախտաբար, զոհեր չկան»,- գրել է նա:
Տեսանյութը՝ Լյվովից։
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահներն Արցախում զրահափոխադրիչներով փորձում են բացել շտաբի մուտքը
Արցախում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի մոտ, զրահամեքենա է բերվել և փորձում են բացել դեպի շտաբ տանող մուտքը: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...