ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազայի օդաչուները Հայաստանում բարդ օդանավավարության տարրեր են կատարել
Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները մասնակցել են ուսումնամարզական թռիչքների, որոնց շրջանակում կատարելագործել են ինքնաթիռների կառավարման հմտությունները: Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Թռիչքներից առաջ օդաչուները նախաթռիչքային ցուցումներ են ստացել ավիաբազայի հրամանատարությունից: Ուսումնամարզական թռիչքները նրանք իրականացրել են անհատապես և զույգերով, բացի նախանշված երթուղուց նաև լեռնային տեղանքներում։
Օդաչուները նաև փոխգործակցության մեխանիզմներ են մշակել թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխեր ապահովող ստորաբաժանումների հետ։
Ուսումնամարզական թռիչքներին ներգրավվել է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, գործարկվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսայում գիշերային հարձակման հետևանքով հիպերմարկետ է այրվել․ կան տուժածներ
Օգոստոսի լույս 14-ի գիշերը խոցված հրթիռների բեկորների անկման հետևանքով հրդեհներ են բռնկվել Օդեսայի երկու օբյեկտներում։ Մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ռենի նավահանգստում տեղի ունենում պայթյունը
Համացանցում տարածվել են այս գիշեր Օդեսայի շրջանի Ռենի նավահանգստում հզոր պայթյունի կադրերը: Այս մասին գրում է Readovka թ...
Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է...