Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ էր անում «Գորշ գայլերի» ներկայացուցիչը քաղաքացիական բեռնատար նավի վրա․ ԶԼՄ

Համացանցում հրապարակվում են տեսակարեր, կից գրառումներով՝ ինչ էր անում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիական բեռնատար նավի վրա։ «Ինչպես երևում է տեսանյութում…

Համացանցում հրապարակվում են տեսակարեր, կից գրառումներով՝ ինչ էր անում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիական բեռնատար նավի վրա։

 

«Ինչպես երևում է տեսանյութում «Սուկրա Օկան» նավի ուղևորներից մեկը ցույց է տալիս գորշ գայլերի նշանը: Հարց է առաջանում, թե այդ կազմակերության ներկայացուցիչը ի՞նչ էր անում նավի վրա: Սա լուրջ կասկածներ է առաջացնում  բեռնատար նավի խաղաղ նպատակների վերաբերյալ»,- գրում են լրատվամիջոցները։

 

Նշենք, որ օգոստոսի 13-ի առավոտյան ռուսական պարեկային նավը Վասիլի Բիկով բռնի կերպով կանգնեցրեց և զննեց Պալաուի դրոշով բեռնատար «Սուկրա Օկան» նավը Սև ծովի հարավ-արևմուտքում: Դրա համար բարձրացվել է նաև ուղղաթիռ՝ ռուս զինվորականների խմբի հետ։ Դա հաստատում է «Սուկրա Օկան» բեռնատար նավի վրա ռուս զինվորականների վայրէջքի տեսագրությունը։ «Սուկրա Օկան» նավը լքել է հունական Խալկիս նավահանգիստը և շարժվել դեպի թուրքական Իզմայիլ: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250