Հեմոդիալիզ ստացող 12 բուժառու հրաժարվել է մեկնել Արցախից

 Հեմոդիալիզ ստացող բուժառուներից 12-ը հրաժարվել են մեկնել Արցախից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

«Պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար պաշարման պատճառով դեղորայքի և բժշկական պարագաների աճող սուր սղությամբ՝ երկրի առողջապահության նախարարությունը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ տարհանելու հեմոդիալիզ ստացող հիվանդներին Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Բժշկական պարագաների ավարտից շուրջ 1 շաբաթ անց այդ հիվանդները կարող են մահանալ»,– նշվում է հաղորդագրությունում: 

Հաղորդվում է, որ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում շարունակաբար ծրագրային հեմոդիալիզ էր ստանում ընդհանուր 41 հիվանդ, որոնցից 19-ը վերջին օրերին տարհանվել է Հայաստանի Հանրապետություն Կարմիր խաչի կողմից։ Բոլորին առաջարկվել է տարհանման հնարավորությունը, սակայն 12-ը հրաժարվել են, ևս 10-ի տարհանումը տեղի կունենա վաղը։

Քաղաքականություն