Առաջին անգամ օդի ջերմաստիճանը 50-ից բարձր է գրանցվել Մարոկկոյում
Մարոկկոյի օդերևութաբանական ծառայությունն օգոստոսի 13-ին հաստատել է, որ այս շաբաթ երկրում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ օգոստոսի 11-ին Մարոկկոյի հարավում գտնվող Ագադիրի օդերեւութաբանական կայանում օդը, ըստ Ցելսիուսի, հասել է մինչեւ 50,4 աստիճանի։ Նշվում է, որ երկրում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը։
Նախորդ ազգային ռեկորդը համարվել է 49,9 աստիճանը, որը գրանցվել էր այս տարվա հուլիսի 13-ին Սմարա քաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
11 զոհ, 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ ԱՆ-ն՝ ողբերգական վթարից տուժածների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումր...
Արցախում կրկին հացի որոշակի սղություն է լինելու
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում...
ՊՆ պաշտոնատար անձ է կալանավորվել 23 հազար դոլար կաշառք ստանալու մեղադրանքով․ ՀԿ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պ...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...