
Ժամը 21։00-ից Մամիկոնյանց փողոցում չկայանել մեքենաները մայթեզրին․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, դիմելով մարդկանց․
«Հարգելի համաքաղաքացիներ,
Այսօր՝ օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»: