Թուրքիայում ադրբեջանցիներ են ձերբակալվել
Թուրքիայում «իրանական լրտեսական ցանց» է վնասազերծվել: Թուրքական հետախուզությունը Ստամբուլի օդանավակայանում գործողություն է իրականացրել, որի ժամանակ առգրավվել է ամբողջ աշխարհում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության շուրջ 10 հազար անդամների անուններով տվյալների բազա։
Միայնակ ահաբեկիչների մասին կենսագրական տեղեկատվության այս տվյալների բազայի առկայությունը՝ սկսած նրանց հմտություններից մինչև բնակության վայր և նույնականացման տվյալները, հայտնի էր հետախուզական գործակալությունների մեծ մասին՝ ԿՀՎ-ից և բրիտանական ՄԻ-6-ից մինչև իսրայելական Մոսադ:
Ստամբուլի ոստիկանությունը «թվային բեռի» առաջիկա փոխանակման մասին իմացել է ԴԱԻՇ-ի հետ կապված հսկողական օբյեկտները գաղտնալսելիս։
ԴԱԻՇ-ի անդամները, ովքեր տիրապետում են տվյալների բազային, համաձայնել են 9 միլիոն դոլարով վաճառել այն հինգ տղամարդու, ովքեր տեղյակ չեն եղել իրանական հետախուզության հետ նրանց կապի մասին:
«Գնորդների» թվում են եղել նաև երկու ադրբեջանցիներ՝ իրանական ծագումով ադրբեջանցի Սեյմուր Ռզաևը մասնակցել է Իրանում անօդաչու սարքերի մշակման գաղտնի նախագծին։ Ձերբակալվածների մեջ է նաև Հիքմեթ Ալիևը, ով Իրանի քաղաքացի է և ղեկավարում է Թուրքիայի և թյուրքական երկրների միջև բեռնափոխադրող ընկերությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում...
Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածու...
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների...