Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթենքում զանգվածային ծեծկռտուք՝ ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջև․ կան զոհ և վիրավորներ

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Նեա- Ֆիլադելֆիա շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հունական ԱԵԿ-ի և Զագրեբի «Դինամոյի» երկրպագուների միջև։ Այս մասին հաղորդում է հունական ERT…

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Նեա- Ֆիլադելֆիա շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հունական ԱԵԿ-ի և Զագրեբի «Դինամոյի» երկրպագուների միջև։ Այս մասին հաղորդում է հունական ERT հեռուստաընկերությունը։

 

Նշվում է, որ երեկոյան տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մեկ մարդ մահացել է, ութը՝ վիրավորվել։

 

Զագրեբի «Դինամոյի» երկրպագուները հայտնվել են Հունաստանում՝ չնայած ՈւԵՖԱ-ի կողմից ԱԵԿ-ի դեմ խաղին նրանց ներկայության արգելքին։

Ըստ տեղեկությունների՝ «Դինամոյի» 150-200– հոգանոց խումբը ավտոմեքենայով ժամանել է Հունաստան։

 

«Զոհված երկրպագուն և ութ վիրավորները Նեա Ֆիլադելֆիայում Զագրեբի «Դինամոյի» խուլիգանների կողմից երեկ երեկոյան տեղի ունեցած արյունալի դեպքի ողբերգական վկայությունն են։ 22-ամյա երկրպագուն դանակի բազմաթիվ հարվածներ է ստացել և արդյունքում մահացել։ Տուժածների թվում կան նաև անչափահասներ՝ գլխի վնասվածքներով, որոնք ստացել են քարերով հարվածների հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Ոստիկանությունը բերման է ենթարկել 96 մարդու, որոնցից 88-ը գտնվում են Ատտիկայի ոստիկանության գլխավոր վարչությունում։ Ութ վիրավոր հիվանդանոցում է։

 

«Ձերբակալվածների թվում կա 82 խորվաթ, մեկ ավստրիացի, մեկ բոսնիացի, մեկ ալբանացի, մեկ գերմանացի և երկու հույն»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Խորվաթների խուլիգանությունների հետևանքով վնասվել են բազմաթիվ խանութների ցուցափեղկեր ու մեքենաներ, նրանք ավտոկայանատեղիի մոտ այրել են աղբամաններն ու ճյուղերը, ջարդել մեքենաների դիմապակիներ։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250