Որոշ ժամանակով միակողմանի կփակվի Դիլիջանի և Պուշկինի թունելների երթևեկությունը
Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված թունելներով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պատճառվող անհարմարության համար հայցում երթևեկության մասնակիցների ներողամտությունը
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ տեսք կունենա Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումը վերանորոգումից հետո
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում...
Ավտոբուսում ուշագնացության դեպքեր են եղել. Աջափնյակում գազատարի կառուցումը մեծ խցանումներ է առաջացնում․ ԶԼՄ
Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոցն ընկած հատվածում երեկ՝ օգոստոսի 7-ին, 19։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածու...
Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.  ...
Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղը արդեն շուրջ 8 ամիս է շրջափակման մեջ է։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների...