Հզոր պայթյուն՝ Հունաստանում․ տներ են վնասվել

Հզոր պայթյուն է որոտացել Հունաստանի Ասպրոպիրգոս քաղաքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի Հանրային հեռուստատեսությանը: Նշվում է, որ այս շրջանում ապրում են նախկին ԽՍՀՄ-ից եկածները։ Պարզվում է, որ պայթյունը որոտացել է ռումբի պատճառով՝ տեղական ժամանակով ժամը 3։40-ին, Իրինի փողոցի մի տան մոտ (Ասպրոպիրգոսա Գորիցա շրջանում): Վնասվել է 5 տուն և 10 ավտոմեքենա։

 

Մասնագետների խումբը մեկնել է պայթյունի վայր, սակայն պայթուցիկ սարքի մնացորդներ չեն հայտնաբերվել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ դա մեծ հզորության պայթուցիկ սարք է եղել: Այժմ քննիչներն այդ տարածքում գտնվող տեսախցիկներից հավաքում են հարևանների ցուցմունքները և տեսագրությունները:

 

Այժմ քննիչներն այդ տարածքում գտնվող տեսախցիկներից հավաքում են հարևանների ցուցմունքները և տեսագրությունները:

Քաղաքականություն