Ավարտվել է Միրզոյան - Լավրով- Բայրամով հանդիպումը

Մոսկվայում ավարտվել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

Այն տևել է ավելի քան 2 ժամ։

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկկողմ հանդիպումը, որին հաջորդել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը։ Եռակողմ փակ հանդիպումից առաջ ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բարդացնում է բանակցային գործընթացը: