Հասարակություն

Մադրիդում էկոակտիվիստներն իրենց սոսնձել են օդանավակայանի թռիչքուղուն՝ կաթվածահար անելով աշխատանքը

Մադրիդում էկոակտիվիստներն իրենց սոսնձել են օդանավակայանի թռիչքուղուն՝ կաթվածահար անելով աշխատանքը

Futuro Vegetal շարժման էկոակտիվիստները սոսնձվել են Մադրիդի օդանավակայաններից մեկի թռիչքուղուն։ Այս մասին կազմակերպությունը հայտնել է Twitter-ի իր էջում, գրում է Газета-ն։

Նշվում է, որ երկու աղջիկ կարողացել են շրջանցել անվտանգությունը և դուրս գալ թռիչքուղի, որտեղ իսպանացիները ձեռքերը սոսնձել են ասֆալտին։ Այսպիսով, ըստ իրենց՝ ակտիվիստների, տեղանքում շարժը կաթվածահար է եղել։ 

Օդանավակայանի աշխատակիցները ստիպված են եղել ժամանակավորապես փակել տարածքը թռիչքների համար։ Աղջիկները ձերբակալվել են։ Այս պահին հայտնի չէ, թե ինչ պատիժ է սպառնում նրանց։ 

Իսպանիայում ընտրությունները տեղի կունենան հուլիսի 23-ին։ Դրանք հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանը ցրելու որոշումից հետո։ 

Ավելի վաղ Just Stop Oil-ի էկոակտիվիստները խափանել էին դասական երաժշտության փառատոնը Լոնդոնում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250