Հակահարձակման ընթացքում ուկրաինական կորուստները զգալի են դարձել․ Սալիվան
Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ժամանակ վիրավորված և զոհված ուկրաինացի զինծառայողների թիվը զգալի է դարձել։ Այս հայտարարությունն ուրբաթ արել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Պաշտոնյան նշել է, որ ուկրաինական բանակի հակահարձակումը «դժվար է ընթանում, բայց մենք ասել ենք, որ ծանր է լինելու»։
Միաժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտերում դեռ չեն օգտագործել բոլոր առկա ուժերը և սպասում են հարմար պահի, իսկ ԱՄՆ-ն այդ հարցում խորհուրդ է տալիս Ուկրաինային։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական, այսպես կոչված, հակահարձակման արդյունքներ չկան։ Նա ընդգծել է, որ ո՛չ վիթխարի ռեսուրսները, որոնք արևմտյան երկրների կողմից մղվում են Կիևի ռեժիմ, ո՛չ զենքի մատակարարումը, ո՛չ էլ հազարավոր օտարերկրյա վարձկաններն ու խորհրդականները, որոնք օգտագործվում են Կիևի իշխանությունների կողմից՝ փորձելով ճեղքել ճակատը, չեն օգնում Կիևի ռեժիմին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը արդարացրել է ուկրաինական հակահարձակման դանդաղ ընթացքը։ Նա հիշեցրել է, որ հակահարձակումը բարդ խնդիր է, ուստի ոչ մեկին չպետք է զարմացնի, որ Ուկրաինայում դրա տեմպերը շատ արագ չեն։ Բերնսն ընդգծել է, որ առաջընթացը հեշտ չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...