Ղրիմի կամրջի չեզոքացում, Ղրիմի վերադարձ․ Կիևի նպատակաները՝ ըստ Զելենսկու
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է, որ Ղրիմի կամուրջն իր երկրի համար թիրախ է, որը պետք է չեզոքացնել։
«Հասկանալի է, որ դա է մեր թիրախը։ Եվ յուրաքանչյուր թիրախ, որը բերում է պատերազմ, ոչ թե խաղաղություն, պետք է չեզոքացվի»,- ասել է Զելենսկին։
Բացի կամուրջից, նա Կիևի նպատակ է անվանել Ղրիմի ամբողջական վերադարձը։
Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ Ղրիմի կամրջի վրա «արտակարգ դեպք է տեղի ունեցել»։ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն միջադեպի համար մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին։ Նշվում է, որ կամրջի վրա հարձակումն իրականացվել է ուկրաինական երկու ծովային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
Ավելի վաղ Ուկրաինայում առաջարկվել էր պարգևատրել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից անձանց։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...