ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ԱԹՍ-ների արտադրությունը կանխելու համար
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը կանխելու համար։ Այդ մասին նշվում է Եվրախորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Պատժամիջոցներն արգելում են ԵՄ-ից Իրան անօդաչու թռչող սարքերի կառուցման և արտադրության մեջ օգտագործվող բաղադրիչների արտահանումը։ Դրանք նաև նախատեսում են ճանապարհորդության սահմանափակումներ և ակտիվների սառեցում, որոնք կարող են կիրառվել իրանական անօդաչու թռչող սարքերի ծրագրին աջակցելու և մասնակցելու համար»,- նշվում է փաստաթղթում։
Եվրոպական խորհուրդը նաև որոշում է կայացրել Ռուսաստանին ռազմական աջակցության պատժամիջոցների ցանկում ներառել վեց իրանցիների, մասնավորապես՝ ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի վաճառքին մասնակցելու համար։ Արևմտյան երկրները պնդում են, որ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանն օգտագործել և օգտագործում է իրանական ԱԹՍ-ներ։ Մոսկվան և Թեհրանը հերքում են դա։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում այս քայլերին համաչափ պատասխան տալ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...