ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդեսան հարձակման է ենթարկվել․ նոր մանրամասներ
Ռուսաստանն այսօր՝ հուլիսի 19-ին, հարավից հարվածել է Ուկրաինային՝ օգտագործելով օդային, ցամաքային հրթիռներ, ինչպես նաև իրանական «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է Tsn.ua-ն։
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են․ որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը 37 օդային թիրախ են խոցել, ընդ որում՝13 «Կալիբր» թևավոր հրթիռ, 1 X-59 կառավարվող օդային հրթիռ, 23 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարք: Ենթադրվում է՝ հրթիռներն արձակվել են Սև ծովից։
«Հարձակման են ենթարկվել կրիտիկական ենթակառուցվածքային և ռազմական օբյեկտները: Հարվածի հիմնական ուղղությունը Օդեսայի շրջանն էր: X-22 և «Օնիքս» հրթիռներն ուղղված են եղել Օդեսայի շրջանի ենթակառուցվածքին»,- հայտնել են ռազմաօդային ուժերի հրամանատարությունից:
Al Jazeera-ն վկայակոչելով ԱՄՆ շտաբի պետի գեներալ Մարկ Միլին, գրում է՝ Ուկրաինայի հակահարձակումը հեռու է անհաջողությունից, բայց առջևում կռիվը երկար և արյունալի է լինելու։
Al Jazeera-ն հաղորդում է նաև, Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Օլեքսանդր Սիրսկի հայտարարությունը։
«Երկրի արևելքում իրավիճակը «բարդ է, բայց վերահսկելի»» ,- հայտարարել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը։
Նմանատիպ հոդվածներ
Կրկին ապատեղեկատվություն․ ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրութունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18- ին ժամը 21։15-ի սահմաններում փ...
Մենք Ադրբեջանի հետ որևէ սահմանային խնդիր չունենք. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ
Բարեբախտաբար, մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ զարգանում են։ Մենք այդ երկրի հետ որևէ սահմանային կամ անվտանգային խնդի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ 44-օրյա պատերազմի նախօրեին ՀՀ ԶՈՒ-ն կամ Արցախի ՊՆ-ն չի բերվել մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Կարգադրական կարգով Գլխավոր շտաբը որոշ գործողություններ կատարել է։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավարար էր, բայց ոչ բավարար՝ այդ աստիճանի ռազմական գործողությունների վարման համար․ Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ ԶՈՒ-ի մասին
Խաղաղ պայամանների համար կառավարման համակարգն ունեցել է իր թերությունները, որոնք շտկում էինք և՛ իրավական համակարգով, և՛ կ...