ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ Ղրիմի պոլիգոնում․ տարհանվում է ավելի քան 2000 մարդ
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը Telegram-ի իր ալիքում գրել է հանրապետության Կիրովսկի շրջանի չորս բնակավայրերի բնակիչների ծրագրված տարհանման մասին։ Նշվում է, որ պատճառը զինամթերքով պոլիգոնում բռնկված հրդեհն է։
«Կիրովսկի շրջանի պոլիգոնին հարող տարածքից նախատեսվում է ժամանակավորապես տարհանել չորս բնակավայրերի բնակիչների՝ դա ավելի քան երկու հազար մարդ է», - ասվում է թերակղզու ղեկավարի հայտարարության մեջ: Նա հավելել է, որ արդեն օպերատիվ շտաբ է ստեղծվել, բոլոր համապատասխան ծառայությունները տեղում աշխատում են։
«Խնդրում եմ վստահել միայն ստուգված տեղեկատվության աղբյուրներին»,- ընդգծել է Ակսյոնովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի Ալեքսեևկա գյուղի մոտ զինամթերքի պահեստ է բռնկվել։ Մինչ այդ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել էր Տավրիդա մայրուղու արգելափակման մասին։ Նրա խոսքով, մայրուղին փակվել է Կիրովսկի շրջանի պոլիգոնում բռնկված հրդեհի պատճառով։ Այլ մանրամասներ նա չէր հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմի կամրջի վրա օդային տագնապի ազդանշան է լսվել
Baza թելեգրամյան ալիքը հրապարակել է Ղրիմի կամրջի վրա գտնվող մեքենայից արված տեսանյութ, որում լսվում է օդային տագնապի ազդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծվել է Լվովը․ կան զոհեր և վիրավորներ
Լվովում գիշերը ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն։ ...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...