Մերձմոսկվայում տեսախցիկներով հագեցած երկու անօդաչու թռչող սարք է ընկել
Մերձմոսկվայում տեսախցիկներով հագեցած երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում է Lenta. ru-ն` հղում անելով SHOT-ին:
Լրատվամիջոցների տվյալներով՝ անօդաչուներից մեկը հայտնաբերվել է Լյուբերցի արդյունաբերական գոտու մոտ, մյուսը՝ Դոմոդեդովոյի մոտ։
Թե անօդաչու թռչող սարքերն ինչ նպատակով են օգտագործվել, դեռևս հայտնի չէ։
Նշվում է, որ երկու անօթաչու թռչող սարքերն էլ ուղարկվել են փորձաքննության։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր քաղաքում անօդաչու թռչող սարքերի գործարկման արգելքի մասին։ Քաղաքապետի խոսքով՝ այս որոշումը կայացվել է, քանի որ անօդաչու սարքերը կարող են բարդացնել իրավապահ մարմինների աշխատանքը։ Քաղաքի վարչակազմը բացառություն է արել այն անօդաչու թռչող սարքերի համար, որոնք օգտագործվում են պետական իշխանությունների որոշումներով։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմը կրակ չի բացել. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի Պ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փ...