Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել
Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, իրականացրել է ևս մեկ հրթիռային արձակում։ Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 18-ին, հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։
Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բալիստիկ հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։
Հրթիռի բնութագրերի և թռիչքի մասին տեղեկություններ դեռևս չեն տրամադրվել։ Չկա նաև մեկնարկի տեղեկատվության պաշտոնական հաստատում:
Ավելի վաղ Ճապոնիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ն վարժանքներ են անցկացրել Ճապոնական ծովի միջազգային ջրերում, որոնց ընթացքում մշակվել են համատեղ գործողություններ ԿԺԴՀ-ից հրթիռի արձակման դեպքում։ Զորավարժություններին յուրաքանչյուր երկրից մասնակցել է մեկական կործանիչ Aegis բազմաֆունկցիոնալ մարտական համակարգով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար...
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:...
Ադրբեջանը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգայ...
Ադրբեջանը կրակ է բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափ...