ՌԴ-ի և Չինաստանի զինված ուժերը Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ կիրականացնեն
Չինաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միջեւ համագործակցության տարեկան պլանի համաձայն՝ Ռուսաստանի ԶՈւ-ն առաջիկայում ռազմածովային եւ օդային ուժեր կուղարկի «Հյուսիսային միություն-2023» զորավարժություններին մասնակցելու համար, որոնք կազմակերպելու է Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը 2023թ. կեսին Ճապոնական ծովում: Այս մասին գրում է Ria.ru-ն` հղում անելով Չինաստանի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժությունների թեման է՝ «Ծովային ռազմավարական ուղիների անվտանգության ապահովումը», նպատակը՝ ռազմավարական համակարգման բարձրացումը Չինաստանի եւ Ռուսաստանի Զինված ուժերի միջեւ, տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համատեղ ունակության բարձրացումը, արձագանքումը անվտանգության տարբեր մարտահրավերներին»,- նշվել է Չինաստանի ՊՆ հաղորդման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասի...
Ինքնաթիռները չեն կարող հայտնվել ՊԲ–ի ռադիոճնշման միջոցների ազդեցության ներքո. Արցախի ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պարբերաբար ճնշում են Արցախի օ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 15- ին ժամը 10։00-ի սահմաններում փ...
Ադրբեջանը հերթական ապատեղատվությունն է տարածել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները...